diocese, bishopric;
episcopal revenues.
• (սեռ. թեմի, գրծ. թիմով, յգ. գրծ. թեմօք) «եպիսկոպոսի առաջնորդա-կան վիճակը կամ գաւառը» Օրբել. Ուռհ. Զքր. ծործ. Վրդն. աշխ. «նահանգ, երկիր, թագա-ւորութիւն» Սամ. անեց. 105. որից թեմա-բերդ «բերդաքաղաք» Ուռհ. 80. նոր գրակա-նում ընդունուած է միայն թեմ, որից կազ-մուած են թեմակալ, թեմական, անթեմ, թե-մականցի, թեմականաւարտ։
• = Յն. ϑέμα «գաւառ, շրջանաև». որ ծա-գում է βε-«դնել, զետեղել» արմատից և բուն նշանակում է «դիրք, դրութիւն»։-Հիւ-բրշ. 350։
• Ուղիղ մեկնեց նախ S' Martin, Mé-moires II. 470։-ՆՀԲ յիշում է միայն յն. ϑῆμα «դիր, դրութիւն»։ Հիւնք. յն. δῆμος «կողմ, մարզ, վիճակ, թեմ»։
• ԳՒՌ.-Սլմ. թեմ, Մշ. թէմ, Զթ. թիմ. կա և ուրիշ տեղեր թէմ ձևով՝ իբրև գրական փո-խառութիւն.-նոր բառ է թեմել Մշ. «թեմը հովուել»։
• ՓՈԽ.-Վրաց. մինգր. ինգիլ. თემი թեմի, սվան. თემ թեմ «գաւառ, ժողովուրդ», վրաց. სათემო սաթեմո «գաւառական, թեմական». գնչ. tem «մարդիկ, բազմութիւն»։ Կովկա-սեան ձևերը հայերէնի միջոցով են՝ վերջա-տառի պատճառաւ, ուղղակի յունարէնից լի-նելու դէպքում սպասելի էր աւելի *թեմա-Գնչ. ձևը չի կարող ծագած լինել պրս. tan «մարմին, անձ» բառից, ինչպէս կարծում է Paspati, նշանակութեանց տարբերութեան պատճառաւ։-Հայերէնից է կազմուած նաև I. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ թէմ. ինչ. «Նա՛ լը սէր թէման պը հիւքմ քըրընէ» (Մի՛ իբրև տիրելով վիճակացն). Ա. պետ. ե. 3։ Ուտ. t'em «թեմ», t'emakan «թեմական»։